50 օր որդուց որևէ լուր չունեցող մայրը զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ.Արմեն Մուրադյան

Շուրջ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը`մեր բուժքույր Հասմիկը, զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը.

«Լույս խավարի մեջ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր Հերացի համալսարանական հիվանդանոցում անչափելի ուրախության, անսահման երջանկության ականատես եղանք… Շուրջ 50 օր իր որդուց որևէ լուր չունեցող մայրը`մեր բուժքույր Հասմիկը, զանգ ստացավ իր որդուց` տղան ողջ էր ու առողջ…

Ասում են,երբ խավարի մեջ լույս է վառվում, խավարը դադարում է գոյություն ունենալուց: Տեսնում ենք թե քանի Ընտանիք է տառապում,ապրում անչափելի դաժան օրեր…

Աստված տա շատ Ընտանիքներում վառվի հույսի լույսը…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Այս օրերին հետևում էի տիկին Հասմիկին թե ինչ հոգատարությամբ է խնամում մեր վիրավոր Զինվորներին, բոլորին դիմավորում էր սրտաբաց,ժպիտով… երբեմն անհետանում էր կարճ ժամանակով, հետո կրկին շարունակում էր իր գործը` մեղմ ժպիտով սակայն թաց աչքերով…»,-գրել է Արմեն Մուրադյանը:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով