10 մլն նամակ պետք է գնա աշխարհով մեկ. Արվեստագետները վաղը քայլերթ կիրականացնեն

Արվեստագետները նոյեմբերի 29-ին Ազատության հրապարակից քայլերթով կշարժվեն դեպի Հայաստանում գտնվող տարբեր դեսպանատներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նրանք պատերազմում զոհված հայորդիների լուսանկարներով կքայլեն Երևանում՝ պահանջելով Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին և զինվորների դիերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Մտավորականներն արտերկրում գտնվող հայերին ևս կոչ արեցին դուրս գալ, երթ կազմակերպել այն երկրներում, որտեղ բնակվում են, և դիմել իրենց կառավարություններին խնդրանքով, որ ստիպեն Ադրբեջանին վերադարձնել զոհվածների դիերը և գերիներին և տուն չգնալ մինչև տղաներին հետ չվերադարձնեն։

Մտավորականները կոչ արեցին Հայաստանում և Սփյուռքում գտնվող հայերին երկուշաբթի օրվանից նամակներ ուղարկել միջազգային կառույցներին, ինչպես նաև բոլոր երկրների կառավարություններին և խնդրել, որ ստիպեն Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին.

«Երկուշաբթի օրը 10 մլն հատ նամակ պետք է գնա ամբողջ աշխարհով մեկ, որովհետև ամբողջ աշխարհով մեկ ապրել գիտենք, ուրեմն պետք է սովորենք ամբողջ աշխարհով մեկ պահել մեր պատիվը»,-նշեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով. «Էս էիք ուզում, հարց չկա, ոտքի կկանգնենք»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով