Ժողովուրդը կործանեց ինքը իրեն.Հասմիկ Մուրադյան

Երեք տարի է ժողովուրդը գոռում է, իսկ մենք գոռում ենք ժողովրդի վրա։
Կանգ առե՛ք։ Կորածնվո՛ւմ եք։ Մեռնո՛ւմ եք։ Վա՛տ եք ապրելու։ Հիվանդանո՛ւմ եք։ Կորոնավիրուսից մեռնելու՛ եք։
Ռուսին մի՛ կատաղեցրեք ։ Իրանի հետ մի՛ թարսվեք։ Ղարաբաղի հետ մի՛ խաղացեք։
Մենք գոռում ենք իրականության մասին, իսկ իրենք գոռում ենք հպարտության մասին։ Գոռում են՝ լսելով պոռնիկ Քիսոյին Լոսից, նառկաման Հայկին Մոսկվայից կամ վիժվածք Նիկոլին՝ Իջևանից։
Գոռում են ու լայքում։ Եվ որպես պաշտպանական վահան օգտագործում են անիմաստ ու անբովանդակ ծամոնը՝ հակահեղափոխական, թալան, ռոբասերժ, կոռուցպիա։
Ես ունեի հույս, որ երեխաների մահերը նրանց գոռոցը կլռեցնեն։ Բայց՝ ոչ։ Իրենք գոռում են, իսկ իրենց երեխաները՝ զոհվում։
18 տարեկան զինվորն այրվում է խրամատում, իսկ Երևանում Սնիկերսի վրա գրություններ են գրում։
25 տարեկան սպան ինքնազոհությամբ ադրբեջանական տանկի դեմն է առնում, Երևանում զբաղված են գրաքննություն մտցնելով։
Երբ զգուշացնում էինք, որ բանակի սպայական կազմի չի՛ կարելի բարոյազրկել, ժողովուրդը հպարտանում էր զինվորի կլուբնիկի ռացիոնով։
Պատերազմ, օր 15-րդ։ Այն ամենը, ինչի մասին զգուշացնում էինք՝ եղավ։
Բայց ժողովուրդը, Նիկոլին գրկած, շարունակում է գոռալ։
Ու գոռալով հուղարկավոր իր որդիներին։
Ժողովուրդը հաղթեց պետությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով