Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ. Աննա Նաղդալյան

Ժնևում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա   Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ երեկ Աննա Նաղդալյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 30-ին Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Ժնև՝ հանդիպելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ «Սա միակ ձևաչափով հանդիպումն է, որի մասին այս պահին ես որևէ տեղեկություն ունեմ»,– ասել էր նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հոկտեմբերի 29-ին պետք է կայանար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ժնևում՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, սակայն հանդիպումը հետաձգվել էր։Հանդիպման օրվա փոփոխությունը, Աննա Նաղդալյանի տեղեկացմամբ՝ պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ որոշակի հանգամանքներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով