Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկի մոտակայքում 3 ավտոմեքենա է բախվել

 

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 03։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կան տուժածներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW», «Toyota Land Cruiser» և «Hundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Hundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել  ավտոմեքենաները և փակել «Hundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով