Երևան-Աշտարակ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին․ վարորդը և ուղևորը տեղում մահացել են

Հոկտեմբերի 9-ին, ժամը 06:52-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 25-րդ կմ-ին «KIA Optima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով