Երեւանում կորել է կորոնավիրուսով հիվանդ 60-ամյա կնոջ դիակը. Հարազատները դիմել են ոստիկանություն.«Փաստինֆո»

 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած 60-ամյա կնոջ դիակի  անհետացման պատճառով  կնոջ հարազատները դիմել են ոստիկանություն ։ Բանն այն է, որ Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակչուհու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Նրա մահվանից հետո, ըստ տեղեկությունների, մահացածի մարմինը տեղափոխել են Աբովյանի դիահերձարան, որտեղից էլ հարազատները պետք է վերցնեին դիակը և հուղարկավորեին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մահացածի հարազատները սահմանված ժամին եղել են դիահերձարանում, սակայն դիակի ճանաչման ժամանակ պարզվել է, որ մահացածի մարմինն իրենց հարազատինը չէ։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կնոջ դին չի հայտնաբերվել ոչ Աբովյանի դիահերձարանում, ոչ էլ ԲԿ-ում։ Կնոջ հարազատները դիմել են ոստիկանություն։ Ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Նոր Նորքի բաժնում նման բովանդակությամբ դիմում է ստացվել, ստուգվում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով