Երբ թշնամին տարածում է մեր զոհված տղերքի դիերի վիդեոներ ու լուսանկարներ, իր նպատակը ակնհայտ է. մեր հանրությանը բարոյալքել, ընկճել, կամքը պարալիզացնել։
Սա այսպես կոչված «պատերազմական ժամանակի քարոզչություն է», կիրառվում է անհիշելի ժամանակներից։
Այս ամենը շատ լավ հասկանալով ու գիտակցելով, վստահեցնում եմ, որ քանի դեռ ես եմ համակարգում
Razm.Info
աշխատանքը, ու քանի դեռ պատերազմը չի ավարտվել, մեր ֆեյսբուքյան էջում կամ լրահոսում նման վիդեո կամ տեսանյութ երբեք չի հայտնվի։
Հ.Գ. Թուրք ահաբեկիչների տեսանյութից նաև պարզ է, որ մեր տղերքը բոլորը մինչև վերջ կռվել են, ոչ մեկը դիրքը չի թողել, չի փախել։ Աստված հոգիները լուսավորի մեր հերոսների։ Հավերժ փա՜ռք։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից
Նմանատիպ նորություններ:
Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լ...
Սամվել Վարդանյանին տապալել են գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել․ Թովմասյան
Սամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենա...