Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորը հայ ժողովրդին շուտափույթ խաղաղություն է մաղթել

«Տեղեկատվական պատերազմների դարաշրջանում, որոնց պատվիրատուները մանրակրկիտ կերպով ձգտում են միմյանց դեմ տրամադրել ամբողջ պետությունների, կարեւոր է պահպանել մտքի սթափությունը եւ սադրանքների չտրվել»,- այս մասին AnalitikaUA.net-ի հետ հարցազրույցում ասել է Ուկրաինայի Գերագույն ռադայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ Դարյա Վոլոդինան։

«Ուկրաինա-թուրքական ռազմական համաձայնագիրը պատրաստվում էր վերջերս Լեռնային Ղարաբաղում բռնկված պատերազմից շատ ավելի վաղ, եւ որքանով գիտեմ՝ ոչ մի կապ չունի այս հակամարտության հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առանձին քաղաքական գործիչների թեզերը Ադրբեջանին Ուկրաինայի ռազմական օգնության մասին հերքվել են ամենաբարձր մակարդակով, այնպես որ՝ այս թեմայով ցանկացած շահարկում բացարձակապես սպառված եմ համարում»,- հայտարարել է քաղաքական գործիչը։

Պատգամավորը հայ ժողովրդին արագ խաղաղություն է մաղթել։ «Վստահ եմ, որ ճշմարտությունն անպայման կհաղթի, եւ անկեղծորեն հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղի երեխաները շատ արագ կկարողանան քնել իրենց մայրերի օրորոցայինների մեղեդու տակ, այլ ոչ թե խլացնող ռմբակոծության»,- ասել է Վոլոդինան։

Վոլոդինան ավելի վաղ արդեն դիմել էր հակամարտության կողմերին՝ կոչ անելով նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ պահպանել մարդկանց կյանքը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դարյա Վոլոդինան ղեկավարում է Ուկրաինայի Գերագույն ռադայում ամենախոշոր միջխմբակցային միավորումը։ Պատգամավորը մոտ 30 օրինագծերի հեղինակ է, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։

Հիշեցնենք, որՈւկրաինայի հայ համայնքր ակտիվորեն աջակցում է Հայաստանին: Պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրը Ուկրաինայի հայերի միությունը ստեղծեց արտակարգ շտաբ Կիեւում, այնուհետեւ Երեւանում իր աշխատանքը սկսեց Ուկրաինայի հայերի միության շտաբը՝ համատեղ գործողությունների համակարգման եւ ռազմական ագրեսիայի ժամանակ տուժածներին օգնելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով