Թուրքիան վտանգավոր գաղափարախոսություն է ընտրել, Մեծ Խաղը, կամ Մեծ Որսը դեռ նոր է սկսվում. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է.«Արդեն ակնհայտ է դառնում, որ պայմանական երրորդ աշխարհամարտը Մերձավոր Արևելքում է լինելու ու արդեն պետությունների կոալիցիաներն են ուրվագծվում։ Աշխարհամարտերի ժամանակ են ծնվում նոր երկրներ ու մասնատվում եղածները։

Առաջին ու երկրորդ աշխարհամարտների ժամանակ կոալիցիաները պատերազմների նախորյակին էին ձևավորվում, երբ ընտրվում էր առանցքային թիրախ երկիրն, որն մշակութաբանական ու գաղափարախոսական առումով վտանգ էր ներկայացնում համաշխարհային կարգին։Մինչ կոալիցիաների ձևավորվելը առանցքային երկրների միջև հակասությունները խորն էին, սակայն ընդհանուր նպատակի համար դրանք երկրորդական էին դառնում։ Թուրքիան վտանգավոր գաղափարախոսություն է ընտրել, որը սպառնում է արդեն մեծ երկրներին ու մշակութաբանական սպառնալիք է իրենից ներկայացնում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներում մի շատ կարևոր վիճակ է ստեղծվել, որտեղ Անտանտի դերը կարող է Մինսկի խումբը կատարի։ Համաշխարհային վտանգը կրող երկիրն արդեն ուրվագծվում է, վտանգավոր գաղափարախոսությունը թուրանիզմն ու իսլամիզմն է, սպառնալիքի տակ գտնվող երկրները նույնպես հայտնի են։ Հետաքրքիր է նաև այն, որ երկրորդ աշխարհամարտի կաղապարներն են սկսել ձևավորել, հիմա նոր Հիտլերի թեկնածու կերպարն է ստեղծվում։ Մեծ Խաղը, կամ Մեծ Որսը դեռ նոր է սկսվում»,- գրում է Ստեփան Դաինելյանը։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով