Թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքը, ապա Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը, այս պահին ռմբակոծվում է Մարտակերտը, կիրառվում է ավիացիա. ԱԻՊԾ

Կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով