Թշնամական կրակային դիրքը, հրետանային դիտակետերը ոչնչացնելու համար Ավագ Մինասյանը, Սմբատ Առաքելյանը, Մհեր Աղաջանյանը, Սևակ Մարգարյանն ու Սամվել Լալաբեկյանը կպարգևատրվեն. ՊԲ

ՊԲ-ն հրապարակել է հերթական  հերոսական արարքներ կատարած զինծառայողների անունները՝

Թշնամական Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետեր ու շարասյուներ ոչնչացնելու համար ավագ սերժանտ Ավագ Գագիկի Մինասյանը, շարքային Սմբատ Վովայի Առաքելյանը, սերժանտ Մհեր Աշոտի Աղաջանյանն ու կրտսեր սերժանտ Սևակ Գրիշայի Մարգարյանն ու սերժանտ Սամվել Գարիկի Լալաբեկյանը հանրապետության նախագահի կողմից կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 217 անօդաչու թռչող սարք, 600 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 6 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6614 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 974 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով