Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում. ՏՄՊՊՀ

Ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում: Այս մասին հայտնել է Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական իրավասու այլ մարմիններ հետ համագործակցությամբ շուրջ 1 շաբաթ է ակտիվ աշխատանքներ է իրականացնում ծաղկի իրացման շղթայում ընդգրկված բոլոր տնտեսվարողների հետ: Արդեն մի քանի օր է,  ինչ ծաղկի շուկայում արձանագրվել է գների որոշակի նվազում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկացնում եմ նաև, որ իրականացվում  է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում:

Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ոստիկանության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով