Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել՝ անհապաղ դուրս բերել գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտուց

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովի հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը ։

Կողմերը մտքեր են փոխանակել՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում շարունակվող էսկալացիայի համատեքստում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված կազմավորումների զինյալներին տարածաշրջան տեղափոխելու անընդունելիությունը եւ այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը», – ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով