Ռալֆ Յիրիկյանի՝ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվելու մասին տեղեկությունները կեղծ են ու մտացածին․ Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ իրավապահ մարմինների կողմից բերման ենթարկվելու, քննության, իրավական որևիցե գործընթացում կամ գործում ներգրավվածության, առավել ևս հանցավոր արարքներում նրա մեղսակցության վերաբերյալ տեղեկություններն ամբողջությամբ կեղծ են, մտացածին և իրականությանը չհամապատասխանող:

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

Ափսոսում ենք, որ այն ժամանակ, երբ հասարակության ուշադրության կենտրոնում Արցախն է, ստիպված ենք տարածել այսօրինակ պարզաբանում և հերքում՝ ի պատասխան Վիվա-ՄՏՍ ընկերության և դրա գլխավոր տնօրենի բարի համբավն ու արժանապատվությունն արատավորող զրպարտանքին:

Միաժամանակ, հաշվի առնելով կապի ոլորտի ռազմավարական նշանակությունն առկա իրավիճակում և առհասարակ, կոչ ենք անում ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն ու ՀՀ ոստիկանությանը ուշադրության ներքո պահել նման զրպարտանքի աղբյուրները և տարածողներին՝ դրանց իրական նպատակները բացահայտելու և ըստ անհրաժեշտության համարժեք իրավական միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Շնորհակալ եմ, Նախագա՛հ, որ 2016-ին կանխեցիր արյան ծովը և կանգնեցրեցիր 4 օրում պատերազմը.Աննա Հովներ

16.10.2020

Եթե բանակցային գործըթացի ժառանգությունից հրաժարվել ենք 2018-ին և սկսել նոր կետից, ապա իմաստը որն ա քննարկել հիմա էդ ժառանգությունը, որը երկու տարուց ավել էլ օրակարգում չկա՞

15.10.2020

Ադրբեջանի ԶՈՒ-ն սպանել է ՀՀ դրոշով փաթաթված անպաշտպան հայ գերիներին. ԱՀ քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել քրգործ

16.10.2020

Հրատապ. Մեկ ժամ առաջ Ադրբեջանը 3 օրվա ընթացքում առաջին անգամ կրակ բացեց Ստեփանակերտի ուղղությամբ

15.10.2020

Հանրապետականն ու Դաշնակցությունը Փաշինյանի նախաձեռնությամբ հրավիրվել են կառավարություն

12.10.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով