Պրոթուրքական խմբավորումը ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի տարածքում. WarGonzo

Պրոթուրքական «Խայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը, որը համակարգում են թուրքական հատուկ ծառայությունները, ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հայտնում է Տելեգրամի WarGonzo ալիքը:

«Ինչպես ուժային կառույցներում սեփական աղբյուրներից հայտնի է դարձել WarGonzo-ին, «Խայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական կազմակերպությունը, որին համակարգում են թուրքական հատուկ ծառայությունները, հավաքագրել է Խաբարովսկի երկու բնակչի, որպեսզի ահաբեկչական գործողություն իրականացնի Հեռավոր Արևելքում»,- ասված է հրապարակման մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՌԴում օպերատիվ ծառայողները մտնում են մասնավոր տարածք, տներ, բերման ենթարկում արմատականներին: Դաղստանում ձերբակալություններից մեկի ժամանակ նրանք ստիպված են եղել կոտրել բազմաբնակարան շենքի բնակարանի դուռը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով