Նորից նայեցի Փաշինյանի գրառումը… Ավելի ճիշտ՝ «մեկնաբանություններից» մի քանիսը… հունից հանեցին..

 

Փաշինյանի պատերազմական գրառումն աչքովս ընկավ: Նայեցի… 7700 մեկնաբանություն…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փորձեցի պատկերացնել, որ «Հարսանիք լեռներում»-ի ժամանակ, կամ ասենք՝ Մարտակերտի 1992թ անկման, կամ հետագայում Քարվաճառի ազատագրման գործողության դեպքում ֆեյսբուք լիներ, Կոմանդոսը, Մոնթեն ու Խաչատուրովն էլ, կամ, օրինակ, Վազգեն Սարգսյանը կամ Վազգեն Մանուկյանն էլ ֆեյսբուքներում գրառումներ անեին… Էն մնացած խալխն էլ «լցվեր» մեկնաբանելու: Փորձեցի, բայց չկարողացա, չուզեցա պատկերացնել…

Նորից նայեցի Փաշինյանի գրառումը… Ավելի ճիշտ՝ «մեկնաբանություններից» մի քանիսը… հունից հանեցին, հատկապես, նախապատերազմական ժամանակվա ոճով «mer imastun varchapet, azgi prkich…» ու նման տարբերակով արձագանքները, որոնցից մեկի հեղինակը «վիզ դրած» ուզում էր պարզել, թե մեկ այլ օգտատեր ինչո՛ւ է իր զեղուն արձագանքի տակ «ջղային» սմայլիկ դրել…

Պատերազմի 23-րդ օրն է: Ռազմաճակատում հերոսաբար մաքառում ու զոհվում են երկրի լավագույն քաղաքացիները, ազգի լավագույն զավակները… Իսկ ոմանք սմայլիկի «հաշիվ են պահանջում», լայք ու դիսլայք են բզկտում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մնացածը գրելու չի:

Արմեն Հակոբյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով