«Մենք ռազմական գործողությունները պետք է ամեն գնով տեղափոխենք ադրեբջանական դաշտ, վնաս հասցնենք ռազմական ենթակառուցվածքներին…».Կարեն Հովհաննիսյան

 

Թուրք-քրդական հարցերով փորձագետ  Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, և դրանում այլևս ոչ մի կասկած չկա։ Վստահ եմ, որ մի օր, մեր կողմից արձանագրված փաստերով, Բաքվի բռնապետին միջազգային հանրությունը դատապարտելու է, բայց ոչ թե մեր, այլ իրենց շահերից ելնելով։

Եթե որևէ միջազգային իրավապաշտպան, մարդու իրանվունքների հետ առնչություն ունեցող կազմակերպության ցույց տաք հայ ռազմագերիների տեսանյութը, որտեղ առնվազն երկու ռազմագերի ցավերի մեջ գալարվում են, բայց միևնույն է ասում են այն տեքստը, որն իրենց թելադրում և պարտադրում է մինչև ատամները զինված ահաբեկիչը, կասեն, որ ռազմական հանցագործություն է, և մարդու իրավունքների կոպտագույն խախտում։ Բայց միայն կասեն և կոչ կանեն, ավել՝ ոչինչ։ Այստեղից մեկ հետևություն։ Մենք ռազմական գործողությունները պետք է ամեն գնով տեղափոխենք ադրեբջանական դաշտ, վնաս հասցնենք ռազմական ենթակառուցվածքներին՝ այդ թվում էլեկտրականություն, կապ, հաղորդակցություն, և ամբողջ աշխարհին այդ կերպ պարտադրենք հարգել մեր իրավունքները․․․ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ․․․»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով