«Մենք պատրաստ ենք համաձայնեցնել հրադադարը, բայց Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այո, մենք պատրաստ ենք։ Ես բազմիցս ասել եմ այդ մասին։ Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել հրադադարը։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին»,-հայտարարել է Ալիևը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ալիևը հիշեցրել է, որ երկու օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիվանագիտական լուծում չունի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով