Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը

«Ցավով  տեղեկացանք Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի անժամանակ մահվան մասին»:Այս մասին  տեղեկացնում  էՀայաստանի պետական ֆիլհարմոնիա  ֆեյսբուքյան էջը:
« Մեծ է մաեստրո Թոփիկյանի ավանդը հայ երաժշտարվեստի զարգացման և աշխարհաճանաչման գործում:
Խորին ցավակցություն ենք հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին:
Շատ սիրելի մաեստրոյի հիմնադրած Երևանի պետական կամերային երգչախումբը բազմաթիվ դաս-համերգներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի շրջանակներում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով