Կորոնավիրուսը ոչ միայն ավելացնում է պետության ծախսերը, այլև պաշարում է առողջապահական ֆոնդը

Մեզ տեսանելի այս պատերազմն ունի առնվազն 2 ճակատ՝ մեր երկրի սահմանների պաշտպանության, ինքնության պահպանման գոյատևման ճակատը ու կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարը: Վերջինիս գործընթացներում մենք ունենք նահանջ, քանի որ հասարակության մի հատված դադարեցրել է պատշաճ կերպով պայքար մղել հիվանդության դեմ` դրանով իսկ ապարդյուն դարձնելով պայքարողների ջանքերը:  Այս մասին այսօր ասուլիսին ասել է  անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ   Լիլիթ Մուսեյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա վստահ է, որ այսօր ողջ ներուժը պիտի ուղղվի ռազմաճակտ, իսկ կորոնավիրուսը ոչ միայն ավելացնում է պետության ծախսերը, այլև պաշարում է առողջապահական ֆոնդը: «Կորոնավիրուսը զբաղեցնում է բժիշկներին ոչ միայն զենքից խոցվածներով, այլև վիրուսից խոցվածներով: Վարակվածները դուրս են մղվում հայրենիքի համար մղվող պայքարից»,- ասաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը: Նրա խոսքով, պատահաական չէ, որ թշնամին պատերազմ սկսելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը. նա իրեն դաշնակից է ընտրել կորոնավարակը: Սակայն հաղթելով հակառակորդի դաշնակցին` մենք կթուլացնենք իրեն և կմոտեցնենք մեր հաղթանակը:   Մուսեյանի պնդմամբ, համաճարակը հաղթելու գործում մենք ինքներս պիտի լինենք կարգապահ և ապա խստապահանջ մյուսների նկատմամբ: «Մենք պետք է հետևենք կորոնավիրուսային վարակի ժամանակաշրջանի համար գրված կյանքի կանոններին, հանուն մեր քաջարի զինվորների, հանուն մեր հաղթանակի, հանուն մեր ազգի հարատևման»,-եզրափակեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով