Քննարկել ենք Արցախում տիրող իրավիճակը. եթե Կառավարությունը նպատակահարմար գտնի, կբացի փակագծերը. Էդուարդ Շարմազանովը՝ վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպման մասին

Քննարկել ենք Արցախի հետ կապված  խնդիրները, այնտեղ տիրող իրավիճակը: Այս մասին վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հանդիպումը փակ է եղել:

«Փակ հանդիպում է եղել, լիազորված չեմ հանդիպման մանրամասները ներկայացնել: Կառավարությունը՝ որպես քաղաքական պատասխանատու, եթե նպատակահարմար կգտնի, կբացի փակագծերը»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով