Ի պատասխան ԱԹՍ-ների հարձակմանը՝ Իրանը հարվածել է Ղարաբաղի հետ սահմանին Ադրբեջանի դիրքերին

 

Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը մտել իր օդային տարածք, հաղորդում է Discover24.ru-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվում է, որ ադրբեջանցիները սխալմամբ կամ նպատակաուղղվածորեն անօդաչու թռչող սարք են արձակել դեպի Իրանի կողմ, որը պետք է ընկներ մեծ բնակավայրում: Միգուցե, ապագայում Բաքուն ծրագրում էր ամբողջ մեղքը գցել Երևանի վրա:

Սակայն Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են արագորեն խոցել անօդաչու թռչող սարքը և որոշել դրա արձակման վայրը:

Դրանից հետո Իրանի զինված ուժերը հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի դիրքերին: Կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկատվությունը, բայց սոցիալական ցանցերի որոշ աղբյուրներ նշում են, որ առնվազն երկու ադրբեջանական ռազմական խմբավորում է ընկել կրակի տակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով