ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին և նոր նշանակում արել

ՀՀ նախագահը երկու որոշումներն էլ ընդունել է` հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկները։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2 հրամանագիր է ստորագրել, որոնցից մեկով պաշտոնից ազատել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի` Վաղինակ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,– նշված է առաջին հրամանագրում։

ՀՀ նախագահը մյուս փաստաթղթով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Արման Մարալչյանին:

Վաղինակ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար էր նշանակվել 2018 թվականի հունիսի 11–ին: Մինչ այդ զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, ապա նաև Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով