Հայ ռազմագերիներին սպանելու դեպքը խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության, իրավապաշտպան համայնքի կողմից. արձագանքներ եղել են, բայց ես բավարարված չեմ այդ արձագանքներով. Արտակ Բեգլարյան

 

Հայ ռազմագերիներին սպանելու դեպքը խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության, իրավապաշտպան համայնքի կողմից. արձագանքներ եղել են, բայց ես բավարարված չեմ դրանցով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ պատերազմի ընթացքում ձևավորված փաստահավաք խմբի և նրա կողմից արձանագրված խախտումների մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա հիշեցրեց, որ երկու միջանկյալ զեկույցներ և տարբեր հաղորդագրություններ են ներկայացվել հանրությանը և երեկ ամփոփվել է մեկ փակ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ քաղաքացիական անձանց և զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Ըստ նրա՝ զեկույցը փակ է եղել, քանի որ դեպքեր կան, որոնք դաժան պատկերներ են պարունակում:

«Բավական շատ խողովակներով  համապատասխան միջազգային կառույցներին, որոշում կայացնողներին ուղարկել ենք և շարունակում ենք ուղարկել, որպեսզի տեսնեն, թե ինչ խնդիրներ կան հայ զինծառայողների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց հանդեպ, որոնք կատարվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից»,- ասաց նա:

Ամփոփելով վերջին օրերի զարգացումնները՝ Բեգլարյանը նշեց, որ այս պահի դրությամբ առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ, որից 20-ը սպանվել են իրենց բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ հարձակում է եղել, կա 115 վիրավոր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բեգլարյանի խոսքով՝ հարձակումների թիրախավորումները հաշվարկված են եղել, 36 զոհերից 8-ը կին է եղել, 28-ը՝տղամարդ, որոնց միջին տարիքը 50-ից բարձր է, նույն պատկերն է նաև վիրավորների պարագայում: 115 վիրավորից 95-ը լուրջ վնասվածքներ են ստացել, մոտ 20-ը՝ թեթև. 95-ից 18 կանայք են, 77-ը՝ տղամարդիկ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով