Հասարակությանը պետք է հարցնել, պատրա՞ստ է վճարել այդ գինը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար   Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը

 

«Արդեն 2 շաբաթ է գտնվում ենք պատերազմի մի շրջափուլում, երբ պետք է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ու ՀԱՂԹԵԼ: Միայնակ հաղթել չենք կարող, պետք են դաշնակիցներ, շահերի գույքագրում, գործողությունների սինխրոնիզացիա և համակարգում: Մի խոսքով լուրջ և հիմնավոր պայմանավորվածություններ:
Սակայն պայմանավորվածություններ չկան, ու կարծես թե չեն էլ նշմարվում, քանի որ պայմանավորվող սուբյեկտն ուղղակի չկա: Բացի դա, պայմանավորվող կողմերի միջև առկա է վստահության, հուսալինության ու կանխատեսելիության շատ մեծ դեֆիցիտ, որը հնարավոր չէ լրացնել:
Դրա գինը արդեն 2 շաբաթից ավել շարունակվող ծանր մարտեր են, մարդկային ու տարածքային ավելի ծանր կորուստներն են:
Հասարակությանը պետք է հարցնել, պատրա՞ստ է վճարել այդ գինը»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով