Հարուցվել է քրեական գործ՝ միջազգային ահաբեկչության հատկանիշներով.Վահե Հարությունյան

 

Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ կան շուրջ երկու տասնյակ և ավելի հարուցված քրեական գործեր ինչպես ագրեսիվ պատերազմի, այլև՝ այլ հանցագործությունների։ ՀՀ Զինվորական դատախազ Վահե Հարությունյանը հրավիրված ասուլիսի ընթացքում ասել է, որ ՀՀ զինվորական դատախազության կողմից հարուցվեց քրեական գործ՝ միջազգային ահաբեկչության հոդվածով, ինչը հիմնավորվել է քրեական գործերով կատարված նախաքննությամբ և բավարար հիմքեր են ձեռք բերվել առ այն, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից թիրախավորվել է ՀՀ ներքին կայունությունն ապահովող հասարակական հարաբերությունները՝ մարդկանց կյանքը, առողջությունը, խաղաղ բնակչությունը, խաղաղ բնակավայրերը, տրասնպորտի և այլ միջոցները, այսինքն՝ ռազմական որևէ գործողության մասին խոսել չի կարելի ՀՀ ԶՈՒ-երի նկատմամբ, ուղիղ թիրախավորված է խաղաղ բնակավայրերը և բնակչությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարությունյանի խոսքով՝ կան  մարդկանց սպանության, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստանալու, գույքերի վնասումների  բազմաթիվ  փաստեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով