Հապաղելու ժամանակ չունենք. դիվանագիտական պատերազմում երեք ճակատ կա.Կարեն Բեքարյան

 

Պատերազմի դիվանագիտական ճակատում առավել քան արդիական է, – հայտարարել է քաղաքագետ Կարեն Բեքարյանը ու ներկայացրել այդ ուղղությունները.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երեք հարթություններում Ռուսաստանի հետ խորքային, հետևողական և դինամիկ աշխատանքը` լիարժեք փոխվստահության հիմքի վրա և հնարավոր լավագույն արդյունքին միտված բանակցողների արդյունավետ ընտրությամբ.

ա/ խորհրդակցություններ – Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, այլ երկրների և միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքների, դրանց ընթացքի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ,

բ/ բանակցություններ – ՀՀ-ՌԴ ռազմավարական և դաշնակցային փոխհարաբերությունների երկկողմ օրակարգի և զարգացման հնարավորությունների վերաբերյալ` առկա իրողությունների և դրանց վերափոխումների համատեքստում,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

գ/ բանակցություններ – հրադադարի, ըստ անհրաժեշտության` հրադադարի պարտադրման, հրադադարի վերահսկման մեխանիզմների, կարգավորման գործընթացի նախապատրաստման և բուն գործընթացի վերաբերյալ,

առանց ժամանակ կորցնելու, Հայաստան – Ֆրանսիայի հայ համայնք – Արցախի ներկայացուցիչներ ձևաչափով սերտ և խորքային աշխատանք Ֆրանսիայի հետ, օրակագում` Արցախի անկախության ճանաչում, կարգավորման գործընթաց և հայ- ֆրանսիական հարաբերություններ (այդ թվում` առկա իրողությունների և դրանց վերափոխման համատեքստում),

առանց ժամանակ կորցնելու, Հայաստան – ԱՄՆ-ի հայ համայնք – Արցախի ներկայացուցիչներ ձևաչափով սերտ և խորքային աշխատանք ԱՄՆ-ի հետ, օրակագում` հայ համայնքի դերն ու նշանակությունը ԱՄՆ քաղաքական գործընթացներում, Արցախի անկախության ճանաչում, կարգավորման գործընթաց և հայ- ամերիկյան հարաբերություններ,

լավագույնս համակարգված, կենտրոնացված և արագ իրականացվող աշխատանք (ներառելով` խորհրդարանական ձևաչափերն ու Սփյուռքի ներուժը) ՀՀ բարեկամ երկրներից 5-7-ի հետ, օրակարգում` Արցախի անկախության ճանաչումը և Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները,

ընթացիկ և հետևողական աշխատանք միջազգային գործընկերների հետ (առաջնահերթությունների շարքում` Իրան, Վրաստան)` դեռևս կոնստրուկտիվ ռեսուրսի լիարժեք կիրառմամբ:
Մենք հապաղելու ժամանակ չունենք:
ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ», – ֆեյսբուքում գրել է նա:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով