«Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ հյուրանոցի աճուրդի օրն էր, սակայն գնորդ չունենալու պատճառով այն չի կայացել: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացավ հստակ կանխատեսում անել հյուրանոցի վերաբերյալ. «Այս օրերին դժվար է ասել, թե ինչ կլինի: Ռազմական դրությունն ավարտվի կքննարկվի հարցը»:

Հիշեցնենք, որ »Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել` հյուրանոցը նվիրում է պետությանը: Դրանից հետո կառավարությունը որոշեց աճուրդի հանել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Գույքի գնահատված արժեքն այս աճուրդին կազմում է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ (հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ, իսկ հողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ): Տեղեկացնենք, որ հինգաստղանի հյուրանոցում տեղավորվել էին կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփվածները»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով