Դատարկ խոսքեր չեն, որ հերոսություն է անում մեր բանակը, դա ռազմական գիտության գլուխգործոց է մեր բանակի կողմից իրականացված

Մարտավարական բոլոր հնարքները չենք կարող բացել, օպերացիա է իրականացվել, որի ընթացքում հակառակորդին հնարավոր է եղել ջարդել և հետ շպրտել:Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությունում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նաև կոչ  արեց ծայրահեղությունների մեջ չընկնել և նշեց, որ ոչ հաջողություններն են վերջնական հաղթանակ, ոչ էլ պետք է ընկճախտի մեջ ընկնել: Նա ասաց, որ այսօր որոշակի տեղաշարժ է եղել և անցել ենք հակահարձակման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կիրառվում է թուրքական, իսրայելական ամենաառաջադեմ տեխնոլոգիան, այն տեխնոլոգիան, որը կիրառում են գերտերությունները, այսօր կիրառվում է Արցախում: Մենք այստեղ տեսնում ենք հինգերորդ սերնդի պատերազմ»,-ասաց նա և նշեց, որ հակառակորդը բարձր տեխնոլոգիաների առումով միշտ ունեցել է առավելություն, բայց դա միայն ինքնին հաղթանակ չի ապահովելու:

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հյուսիսային ճակատում մեր գործերն ավելի հաջող են, քանի որ հարավային ճակատում որոշ տեղերում ստիպված ենք եղել նահանջել: «Շատ հզոր միջոցներ են կիրառում երկու կողմերն էլ, բայց փաստը մնում է փաստ, որ մոտ տասը անգամ գերազանցող հրթիռահրետանային ուժերով, 2-3 անգամ գերազանցող զրատանկային ուժերով, 4-5 անգամ գերազանցող մարդկային ներուժով իրենք իրենց օպերացիայի պլանը չեն կատարել՝ ոչ առաջինը, ոչ երկրորդը»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը թքած ունի իր դիակների վրա և հարյուրավոր տեսանյութեր կան սևացած, ուռած, փտած, խոզերի կերակուր դարձած դիակներ, պարզապես մարդկային չէ դա հրապարակելը: «Այդ դիակների գերակշիռ մասը Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ են, կարող են ահաբեկիչներ լինեն, Թուրքիայի քաղաքացիներ լինեն, որոնք հանդերձավորումը փոխել են»,-ասաց նա և նշեց, որ մեծ հաշվով վիրավորներին էլ են թողնում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով