«Բոլոր նրանք, ովքեր համարում են, թե պատերազմական օրերին Կովիդի ժամանակը չէ՝ չարաչար սխալվում են». Տիգրան Աբրահամյան

 

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով անդրադարձել է վերջին օրերին թվերի մտահոգիչ աճ գրանցած կորոնավիրուսային վարակի թեմային։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բոլոր նրանք, ովքեր համարում են, թե էս խառը պատերազմական օրերին Կովիդի ժամանակը չէ՝ չարաչար սխալվում են։ Կովիդի դեմ արդյունավետ պայքարը, պետական ինստիտուտների աշխատանքն ու հանրության վերաբերմունքը ստեղծված համաճարակային վիճակին ուղիղ կապ ունի մեր մարտունակության և ընդհանուր առմամբ անվտանգության հետ։

Ցավոք, ես ինքս Կովիդի ու դրա բարդացումների պատճառով ժամանակավոր դուրս եկա շարքից և վերադարձա Երևան։ Խնդրանքս, հորդորս է՝ լրջորեն մոտեցեք Կովիդին, մի վտանգեք, խնդիրներ մի առաջացրեք առողջապահական համակարգի և ֆռոնտում գտնվող մեր տղերքի համար»,- գրում է Տիգրան Աբրահամյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով