Այս օրհասական պահին, համախմբվածության առաջնային օրինակ պետք է ծառայեր Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը.Միհրդատ Մադաթյան

ՄԻ ՀԻՄԱՐ ՔԱՐԸ ԳՑԵՑ ՀՈՐԸ, ԱՄԲՈՂՋ ԱԶԳՈՎ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈւՄ ՀԱՆԵԼ…

Այսօր շատերը խոսում են համախմբվածության և միասնականության մասին և մեղադրում բոլոր ճշմարտությունը արտահայտողներին։ Այսօր օրենքի ուժ է ստացել այն, որ անկախ նրանից՝ մարդը ճշմարտություն է ասում, թե ոչ, եթե քննադատում է իշխանություններին, նույնիսկ տեղական ինքնակառավարման, ապա տուգանվելու է…
Համաձայն եմ։ Ամեն բան ճիշտ է ասվում, սակայն մի՞թե այդ միասնականությունը ունեն մեր իշխանությունները և ի՞նչ գաղափարների շուրջ են ուզում ձևավորել այդ ՄԻԱՍՆԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ։ Որոշ իշխանական շրջանակներ ակտիվ խոսում են ՌԴ-ի հետ ակտիվ բանակցելու, ՌԴ-ին որպես մեդիատոր կոնֆլիկտի մեջ ներգրավելու մասին և նույնիսկ համաձայնություն են հայտնում ռուսական խաղաղապահների միջամտությանը։ Միևնույն ժամանակ, 1in.am կայքին տված հարցազրույցում, ՀՀ ազգային անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նախկին մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը բացահայտ արտահայտվում է, որ ՌԴ-ին պետք է դուրս թողնել բանակցություններից, ուղղակիորեն բանակցելով… այո մի զարմացեք, Թուրքիայի հետ։
Չմոռանամ ասել, որ այս ընթացքում, պատերազմող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով ժամանակին ակտիվ արտահայտվում էր Ռուսաստանի դեմ, ով հետևում էր բացահայտ հակառուսական կողմնորոշման և պետական պաշտոններ էր բաժանում սորոսական գործիչների` Մասիս Մայիլյանին, ում մուտքը ՌԴ-ն արգելել էր, հայտարարելով նրան անցանկալի անձ, վստահում էր արտգործնախարարի պաշտոնը, իր հայտնի բաց նամակն է ուղղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին…
Այս օրհասական պահին, համախմբվածության առաջնային օրինակ պետք է ծառայեր Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը։ Այո, Փաշինյանը պետք է եզրեր գտներ ու համախմբեր այսօր Հայաստանում գտնվող բոլոր քաղաքական ուժերին, Արցախի և Հայաստանի նախագահներին՝ մարդկանց, ովքեր տասնյակ տարիներ կարողացել են բանակցել և՛ ադրբեջանցու, և՛ ռուսի հետ, ու կարողացել են երկիրը չհասցնել այն անդունդին, որտեղ այժմ կանգնած ենք։ Սակայն նման բան չի էլ նախատեսվում։ Ցանկություն նույնիսկ չկա համախմբել Հայաստանում առկա ռեսուրսները դեռ դա էլ բավական չէ, իր իշխանության ներսում դեռ չեն հասկանում թե ում են դիմում՝ ՌԴ-ին թե Թուրքիային։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Իրականում Հայ ժողովուրդը ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ է ուզում։ Իրականում Հայ ժողովուրդը Արցախի ԱՆԿԱԽՈւԹՅՈւՆ է ուզում։ Իրականում այսօր մեծամասնությունը հասկանում է, որ այսօր, պատերազմի դաշտում բեկումնալի հանդիսացող սպառազինությունը Հայաստան հասավ ՀՀ երկրորդ նախագահի շնորհիվ և այս փաստը ֆիքսում են ամբողջ աշխարհում՝ նույնիսկ մեր թշնամիները։ Եվ իրականում Հայ Ժողովուրդը անհամբեր սպասում է, որ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ կմեկնի Մոսկվա… Սակայն ոչ։ Փաշինյանը համարում է, որ դա կարագացնի իր իշխանության վախճանը և ամենօրյա զոհերի գնով խոչընդոտում այդ գործընթացին։
P.S. Առ այսօր հայտարարվել է 927 զոհի մասին, դա նշանակում է, որ պատերազմի սկզբից առ այսօր, ամեն 40 րոպեն մեկ զոհվում է մեկ ՀԱՅ ՀԵՐՈՍ։

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով