ԱՄՆ Պետքարտուղար Պոմպեոյի մեկնաբանությունը զավեշտալի է եւ ցինիկ

ԱՄՆ Պետքարտուղար Պոմպեոյի մեկնաբանությունը զավեշտալի է եւ ցինիկ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի բարձրաստիճան պաշտոնյան «հույս ունի, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից»։
Մեր բանակը վստահաբար դա անում է:
Խնդիրը այլ տեղ է։ Այսինքն, դու գիտես, որ Ադրբեջանն է մեղավոր, խոստովանում ես, որ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է ու՞։
ՈՒ ի՞նչ։
Բա դու էլ ինչի՞ համար ես միջնորդի մանդատ ստացել։

Հիշեցնենք, որ  Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ հայերը կկարողանան պաշտպանվել ադրբեջանցիների գործողություններից: Այս մասին Պոմպեոն ասել է հարցազրույցի ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը վտանգավոր համարելով այն համատեքստում, որ խնդրին իր ռեսուրսներով միջամտել է նաև Թուրքիան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով