Ադրբեջանը խախտում է հերթական հրադադարը՝ շարունակելով իր նենգ, հայատյաց քաղաքականությունը.Դավիթ Բաբայան

Ադրբեջանը խախտում է հերթական հրադադարը՝ շարունակելով իր նենգ, հայատյաց քաղաքականությունը։ Թշնամին փորձում է որոշ հատվածներում ճեղքել Արցախ ՊԲ պաշտպանական համակարգը, բոլոր նման քայլերը կասեցվում են, հետ են մղվում։ Այս մասին այսօր Արցախի տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Սակայն հակառակորդը, իմ կարծիքով, շարունակելու է որոշ հատվածներում ակտիվ գործողությունները։ Հիմնական թիրախներից մեկը Արաքս գետի վրա կառուցված ջրամբարն է, որը հիմնականում բավարարում է հարևան Իրանի կարիքները։ Թուրքիան, Ադրբեջանը և ահաբեկիչները փորձում են այդ ռազմավարական կարևորագույն հանգույցը կա՛մ շարքից հանել, կա՛մ վերցնել իրենց տիրապետության տակ, որպեսզի հետագայում նաև ազդեցիկ լծակ ունենան Իրանի նկատմամբ, քանի որ այնտեղ կան լուրջ էկոլոգիական խնդիրներ»,- նշեց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով