Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր

Ադրբեջանը շարունակաբար հրթիռակոծել, հրետակոծել կամ ավիացիոն ռումբերով ռմբակոծել է բազմաթիվ բնակավայրեր։ Այս  մասին խոսեց  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ճեպազրույցի  ժամանակ:
Հիմնականում կանոնավոր և խիտ կերպող թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և դրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև պարբերաբար՝ Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր, և որոշակի պարբերականությամբ Ստեփանակերտն է հրթիռակոծության ենթարկվում։
Ըստ մեր վերլուծությունների՝ երեկ նրանք կիրառել են Պոլոնեզ տիպի հրթիռներ, և ակնհայտորեն թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով