Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը

Օրվա ընթացքում Ադրբեջանը կրակահերթի տակ է պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը։
Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և նույն շրջանի Թաղավարդ համայնքը։
Օրվա երկրորդ կեսին, հերթական անգամ ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծվել է Մարտակերտ քաղաքը։
Մարդկային կորուստներ չկան, ավերածությունները ճշտվում են։

ԱՀ ԱԻՊԾ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով