Աբրահամ Գասպարյան. Հաղորդումից անմիջապես հետո Երևանում Իրանի դեսպանությունից ինձ հետ կապվեցին, անձամբ դեսպանի անունից

«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության հաղորդավար Աբրահամ Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շաբաթ օրվա իմ թողարկմանն անդրադարձել էի Ադրբեջանում Իրանի դեսպանի ոչ հավասարակշռված ու Իրանի նկատմամբ մեր ընկալումները փոշիացնող թվիթին։ Հաղորդումից անմիջապես հետո Երևանում ԻԻՀ դեսպանությունից ինձ հետ կապվեցին, անձամբ դեսպանի անունից փոխանցեցին, որ դա թյուրիմացություն է, որ Թեհրանի դիրքորոշումը չի արտահայտում։ Դեսպանը պատրաստակամություն հայտնեց հյուրընկալվել ինձ՝ տաղավարում, պարզաբանումներ ներկայացնելու Բաքվում ԻԻՀ պաշտոնակցի թույլ տված սխալ արտահայտության վերաբերյալ։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

#Հաղթելու ենք թուրքին ու նրա կովկասյան սորտին։ Պինդ եղեք»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով