Զինծառայող Հարութ Սաղաթելի Գեւորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել. ՊԲ

Այսօր ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ: Զինծառայող Հարութ Սաղաթելի Գեւորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։

ՊԲ-ն հայցում է զինծառայող Գեւորգյանի հարազատների ներողամտությունը եւ մաղթում շուտափույթ ապաքինում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 28 զոհված զինծառայողի անունները, որոնց շարքում է եղել նաեւ Հարութ Սաղաթելի Գեւորգյանի անունը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով