Ժամանակն է քմծիծաղելու նահանջների վրա և հաղթելու՝ ի հեճուկս ամեն ինչի.Վլադիմիր Գասպարյան

0
Երկիրն իր նվիրյալների սուրբ արյունով է դառնում Հայրենիք, իր զինվորի ու սպայի, երկրապահի ու աշխարհազորայինի գիտակցված նահատակությամբ է դառնում այն միակը, որին ամեն սերունդ իր զոհն է մատուցում՝ արյամբ պարարտացնելով սրբացած հողը: Եվ այդ հողին կանգնած ամեն հաջորդ սերունդ նախնիների անձնազոհությամբ դառնում է անպարտելի:
Այսօրվա սպանե՛ր, զինվորնե՛ր, կամավորնե՛ր, անպարտելի լինելու ձե՛ր ժամանակն է: Երկիրն արյունով Հայրենիք դարձրած այսօրվա նահատակների՛ ժամանակն է:
Ժամանակն է քմծիծաղելու նահանջների վրա և հաղթելու՝ ի հեճուկս ամեն ինչի: Երկիրն այդպես է դառնում Հայրենիք, որի պահապան հրեշտակները դուք եք:
Հաղթական է մեր Մեծ տունը և հաղթանակած է լինելու ձեր վերադարձը:
Աստված ձեզանով պահպանի մեր Հայրենիքն ու իր հավատավոր ժողովրդին:
Վլադիմիր Գասպարյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով