Երկու տարիների ընթացքում հանրության լայն շերտերի հույսերն այդպես էլ իրականություն չեն դարձել.Իվետա Տոնոյան

««Հայրենիք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների հետ համագործակցության գործընթացն այլևս թևակոխում է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների փուլ»,- ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։

«Այս երկու տարիների ընթացքում հանրության լայն շերտերի հույսերն այդպես էլ իրականություն չեն դարձել, խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվել, այսօր կա հանրային դժգոհություն։ Եվ նրանց ձայնը լսելի դարձնելու նպատակով քաղաքական երեք ուժերը հրավիրում են հանրահավաք», – հայտարարեց Իվետա Տոնոյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորն ասաց, թե ԲՀԿ-ն մտավախություն չի ունեցել, որ չի կարողանա միայնակ մեծ հանրահավաք կազմակերպել, պարզապես ընտրել են համագործակցության եռյակ ձևաչափը։

Հիշեցնենք, որ հանրահավաքը նախատեսված է հոկտեմբերի 8-ի՝ երեկոյան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով