Երևանում օր օրի ավելանում են բնապահպանական խնդիրները

Երևանում օր օրի ավելանում են բնապահպանական խնդիրները: Դրանց մի մասը առաջանում են կառավարչական աշխատանքների թերի և ոչ գրագետ կազմակերպման, մյուս մասը՝ անգործության արդյունքում: Վտանգված է մեր և ապագա սերունդների առողջ և կանաչ քաղաք ունենալու իրավունքը: Միասնական պայքարի արդյունքում մենք կարող ենք և պետք է վերականգնենք մեր ժառանգած կանաչ միջավայրը: Մենք պահանջում ենք՝
Մայրաքաղաքի կանաչապատ տարածքների մշակման և խնամքի աշխատանքների պատշաճ կազմակերպում:
Վերջ տալ բնապահպանական խախտումներով ծառահատումների իրականացմանը:
Համավարակի տարածումը կանխելու նպատակով գործարկել աղբահանության հատուկ մեխանիզմներ՝ դիմակներով աղտոտված տարածքները մաքրելու համար:
Իրակացնել համակարգված աշխատանքներ՝ մայրաքաղաքի կենցաղային աղբով աղտոտվածության ցուցանիշը նվազեցման ուղղությամբ:
«Կանաչ ապագա» բնապահպանական
շարժում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով