Երևանի հետ բանակցություններ չեն կարող լինել․ Ադրբեջանի նախագահ

Երևանի հետ բանակցություններ, հաշվի առնելով ՀՀ ղեկավարոթյան ներկայիս դիրքորոշումը, չեն կարող լինել: Այդ մասին ռուսական Россия 1 հեռուստաալիքի եթերում հեռարձակվող “60 минут” հաղորդման ուղիղ եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ եթե ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ, ապա ի՞նչ բանակցային գործընթացի մասին կարող է խոսք լինել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք,որ  նույն հաղորդման ուղիղ եթերում իր դիրքորոշումն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ բանակցությունների վերադառնալ հնարավոր կինի միայն փոխզիջման գնալու պատրաստակամության առկայության դեպքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով