Երեկ Հանրային հեռուստաընկերության հյուրն էր օլիգարխ Ջորջ Սորոսի վարձու աշխատող Լարիսա Մինասյանը.Նարեկ Մալյան

Երեկ Հանրային հեռուստաընկերության հյուրն էր օլիգարխ Ջորջ Սորոսի վարձու աշխատող Լարիսա Մինասյանը: Նախ ասեմ, որ Հանրայինի եթերը զմռսած փակ է ՎԵՏՕ շարժման համար և հարկատուների փողերով պահվող հեռուստաընկերության եթերում հարկատուները հնարավորություն ունեն տեսնելու միայն սորոսականների մենախոսությունները: Այս փաստը վկայում է պետության ներսում սորոսականների աննախադեպ ազդեցության մասին:
Ինչևէ, Լարիսա Մինասյանը հերթական անգամ սպառնաց ինձ բանտարկությամբ))) Վերջին տարվա ընթացքում օլիգարխ Սորոսից փող ստացածները և նույնիսկ անձամբ տիկին Լարիսան իմ դեմ բազմաթիվ կեղծ և սուտ դիմումներ են ներկայացրել իրավապահներին, սակայն դրանք բովանդակային առումով այնքան դատարկ են եղել, որ բոլոր դիմումները կարճվել են:
Անշուշտ իմ հաջողությունից է, որ օլիգարխ Սորոսի վարձկանների պաշտպանությունը որպես կանոն իրականացնում է այնպիսի ականավոր փաստաբան ինչպիսին Տիգրան Եգորյանն է)))) (չմոռանանք, թե ինչպես փայլուն նա պաշտպանեց հաց բերողին):
Տիկին Լարիսային կցանկանայի փոխանցել հետևյալը`
1. Ես պատրաստ եմ բանտարկվել ու բանտից շարունակել իմ պայքարը օտարերկրյա գործակալական ցանցի դեմ, նույնիսկ սուտ և կեղծ մեղադրանքով:
2. Սորոսի շահառուները սկսած ֆիզիկական բռնությունից, հարձակումից մինչև սուտ մատնություններ, կեղծ քաղ հայցեր ամեն ինչ փորձեցին ու ոչինչ չստացվեց: Կարծում եմ կարիք ունեն վերանայելու իրենց գործիքակազմը իմ դեմ պայքարում:
3. (Անվճար խորհուրդ) Տիկին Լարիսա, ձեր ելույթներում հաճախ հանդիպող աննախադեպ բառի փոխարեն «աննման» բառը օգտագործելով անիմաստ բարդացնում եք ձեր միտքը: #համապատասխան
և վերջում անհամբեր կսպասեմ Հանրային հեռուստաընկերության իմ եթերի հրավերին, այլապես կարող եմ Հանրայինին մեղադրել միակողմանի օլիգարխ Սորոսի քարոզ իրականացնելու մեջ:

Նարեկ  Մալյանի  ֆեյսբուքյան  էջից

Եկել է վճարելու ժամանակը. Էրդողան

28.09.2020

«Հորդորում և խնդրում եմ չտրվել զգացմունքներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Հաղթանակը չի´ վաճառվում»․ Վիտալի Բալասանյան

28.09.2020

Թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջան է հասնում Վրաստանի տարածքով․

28.09.2020

Նիկոլ Փաշինյանի գլխավորած այլասերվածների իշխանությունը երկիրը մտցրեց պատերազմի մեջ.Միհրան Հակոբյան

29.09.2020

Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել

27.09.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով