Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումները և պատերազմի միջոցով ստատուս-քվոն փոխելու մտադրությունը․«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը հայտարարություն են տարածել, որում խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումները։ Հայտարարությունը՝ ստորև․

«Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ գրոհ սկսվեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով ոչ միայն տեղական զինված ուժերը, այլև քաղաքացիական բնակավայրերը՝  ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չնայած Բաքվից և Անկարայից հնչող մեղադրանքներին, որ Հայաստանն է սկսել այս հարձակումը, Հայաստանը չունի ռազմական գործողություններ հրահրելու տրամաբանական որևէ պատճառ: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հոգնել և հիասթափվել է խաղաղ բանակցություններից, ինչը ներառում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համակարգված խաղաղ բանակցությունների գործարկման կասկածը: Այս հայտարարությունները աստիճանաբար ուղեկցվել են ավելի ու ավելի կոշտ հռետորաբանությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով