Որպես այս ռեժիմի հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած և կալանավորված մարդ, պատրաստ եմ աջակցել անօրինական քայլեր կատարած դատավորների բացահայտմանը․ Ա. Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան  Արսեն  Բաբայանն

 անդրադարձել է Antifake.am-ի նախաձեռնությանը, որի ընթացքում հետաքննություն է իրականացնելու և հրապարակելու է այն դատավորների ցանկը, որոնց ապօրինի գործողություններով բռնաբարվել է օրինականությունը և տուժել են մեր քաղաքացիները:

Նա մասնավորապես նշել է․

«Ես, որպես այս ռեժիմի քաղաքական հրահանգները կատարած դատավորի ապօրինություններից տուժած և անհիմն կալանավորված մարդ, պատրաստ եմ լիարժեք աջակցել antifake.am-ի արդար ու թափանցիկ հետաքննությանը:

Հայաստանում քաղաքական իշխանության կողմից հրահանգավորվող դատավորներ չպետք է լինեն, համակարգը պիտի մաքրենք այդպիսիներից և այստեղ շատ կարևոր է ապօրինի դատական ակտերի զոհ դարձած մեր քաղաքացիների վկայությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում արդարությունը հատատելու ենք, իսկ արդարադատության փոխարեն քաղաքական իշխանության կամքը կատարած դատավորներին ուղարկելու ենք բանտ: Չկասկածեք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով