Որքան ինձ է հայտնի առողջապահության նախարարի արձակուրդը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ն էր.Գարեգին Պետրոսյան

Հայաստանում Կորոնավիրուսի տարածման գործում անմնացորդ ջանասիրություն հանդես բերած առողջապահության նախարարի պարագայում հրապարակային ներողություն խնդրելը բավարար է, իսկ շարքային քաղաքացու կողմից թույլ տրված շատ ավելի փոքր ծավալի անփությության համար առաջարկում են սահմանել՝
500-700 հազար դրամի չափով տուգանք, 1-3 ամիս ազատազրկում, 2-4 տարի ազատազրկում, մինչև 3 տարի աշխատելու և պաշտոններ վարելու իրավունքից զրկում, չգիտեմ՝ ինչեր….

Որքան ինձ է հայտնի առողջապահության նախարարի արձակուրդը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ն էր: Բայց առ այսօր կառավարության նիստերին նրան ինչ-որ չեմ նկատում: Ասում եմ՝ գուցե նրա՞ն էլ են 3 ամսով զրկել աշխատելու իրավունքից: Էշի երկիր են դարձրել, ի՞նչ իմանաս…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Գարեգին Պետրոսյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով