Ոմն Արսեն Արշակյանը, որը ոնց հասկանում եմ, միջակ բլոգեր է, բայց իրեն դրել է Լարի Քինգի տեղ, օրերս իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել Վահան Բաբայանի մասին.Նատալյա Սաղիյան

Իշխանական արբանյակների գրոհը մեր դեմ շարունակվում է, թեպետ անցել է որակական նոր մակարդակ՝ գոնե այս անգամ հայհոյանքներ չեն կիրառվում:
Եվ այսպես, ոմն Արսեն Արշակյանը, որը ոնց հասկանում եմ, միջակ բլոգեր է, բայց իրեն դրել է Լարի Քինգի տեղ, օրերս իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել Վահան Բաբայանի մասին և այն մասին որ ինքը (այդ անհայտ բլոգերը) կարծում է, որ ընդդիմության բոլոր գործողությունները դատապարտված են ձախողման, քանի որ ընդդիմությունը չունի հստակ ձևավորված օրակարգ: Երիտասարդի մտքի գոհարները տիրաժավորել է իր նման միջակ և անհայտ մի կայք՝ armenia23.ru:
Ցավոք, պետք է նշեմ, նրա էջում մեկնաբանությունների բաժինը փակ է, նա չի ցանկանում լսել հակառակ կարծիք: Որքանով որ կարողացա հասկանալ իր պրոֆիլից, նա պատկանում է այն խմբի ՛գործիչներին՛ որոնք ստեղծում և տարածում են ՛«Բոլորը ցնցված են Նիկոլի հուժկու հարվածից: Ալիևն ու Էրդողանը լացում են և աղաչում են իրենց խղճալ» կարգի հրապարակումներ:

Ի գիտություն Արսեն Արշակյանին՝ բոլորովին պարտադիր չէ, որպեսզի ընդդիմությունը հանդես գա ընդհանուր օրակարգով: Այսօր արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտը միավորված է մեկ խնդրի շուրջ՝ կառավարության հրաժարական և օրենքով սահմանված կարգով արտահերթ պարլամենտական ընտրությունների անցկացում: Իմ համոզմամբ ընդդիմադիր դաշտի խաղացողները գիտակցաբար հրաժարվել են Կոմունիստական կուսակցություն հիշեցնող ՔՊ-ի նման մոնոլիտ դառնալու և սեփական կարծիք չունեցող խամաճիկներից բաղկացած լինելու գաղափարից: Այսօր մեզ միավորում է մեկ նպատակ, որն արդեն նշել եմ: Եվ դա է մեր օրակարգը: Իսկ այն, ինչի բացակայության համար մեզ ջանասիրաբար մեղադրում է երիտասարդ բլոգերը կոչվում է ԾՐԱԳԻՐ, այլ ոչ թե օրակարգ: Քաղաքագիտական գրականություն չկարդացած երիտասարդին ներելի է այս երկու կատեգորիաների տարբերությունը չիմանալը և դրանք շփոթելը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թող ոչ ոք չկասկածի, Ռեֆորմիստների կուսակցությունը ունի իր ԾՐԱԳԻՐԸ և այն անպայման կհրապարակվի, երբ հայտարարվեն արտահերթ պարլամենտական ընտրություններ:
Երիտասարդի գրառումը պարունակում է նաև զավեշտի հասնող, բայց իր կարծիքով աշխարհացունց բառակապակցություններ, մասնավորապես՝ ՛՛հանրահավաքը իրենից վտանգ չներկայացնող մի միջոցառում էր, որը դատապարտված է ձախողման՛՛: Այդ դեպքում ինչո՞ւ է այս անհայտ բլոգերը հանգիստը կորցրել և ընկել վտանգ չներկայացնող հանրահավաք կազմակերպած կուսակցության հետևից:

Իրականում ընդդիմադիր դաշտի այս ակտիվությունը շատ մեծ խուճապ է առաջացրել իշխանական և մերձիշխանական շրջանակներում, քանի որ այդ շրջանակներում տաքուկ տեղավորված ոչմիբանները հասկանում են, որ իրենց երանության ժամանակը շատ արագ մոտենում է ավարտին և իրենք շատ մոտ ապագայում կհայտնվեն այնտեղ, որտեղից իրենց հանել է Նիկոլ Փաշինայանը, պաշտոնների և արտոնությունների միջոցով իրենց դարձնելով հավատարիմ և նվիրյալ ստրուկ:

Մի խոսքով, #ռեժիմը_խուճապի_մեջ_է

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների  կուսակցության  խորհրդի  անդամ  Նատալյա  Սաղիյանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով