Վարչապետը գնացել էր Երեւանի Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոց․․․մեր, մեր սերնդի եւ՝ ոչ միայն, ընկեր Իշխանյանի անվան դպրոց․․Մարգարիտ Եսայան

Վարչապետը գնացել էր Երեւանի Ռաֆայել Իշխանյանի անվան դպրոց․․․մեր, մեր սերնդի եւ՝ ոչ միայն, ընկեր Իշխանյանի անվան դպրոց․․․ Նկատեցի, ընկեր Իշխանյանի զավակներից ոչ մեկն այնտեղ չէր․․Ցավոք․․
Իշխանությունը պիտի այնպիսին լինի, որ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից, աշխատի, համագործակցի, գոնե՝ հանրային շփումներում էթիկայի չափանիշները փորձի պահպանել ՀՀ բոլոր քաղաքացիների հանդեպ, առավել եւս՝ Իշխանյանի զավակների․․․
Մի մեծ դեղին քարտ նիկոլին․․․
Թեպետ՝ ավելին չէի էլ սպասում․․
Նման է իրեն էլ, իր նախարարին էլ, առհասարակ, իրենց՝ փաթեթով․․
Հաջորդը․ կադրերում դիտում ենք՝ առաջին դասարաններ է ներխուժում արական սեռի փողկապավորների մի մեծ խումբ՝ դիմակով եւ փքված․․․․․․
Եվ, երեխեքին նիկոլը ի՞նչ հարցնի, որ լինի իրոք՝ նիկոլավարի՝ հարցնում է՝ էս մարդկանց ճանաչո՞ւմ եք․․
Երեխեքը, թե՝ չէ, եւ Նիկոլը թվարկում է , թե էստեղ են իրենք՝ քաղաքապետով, ԿԳՄՍ նախարարով եւ այլքով․․․․
Առաջին դասարան, վեց տարեկան պստլոներ, դիմակներով, վախեցած, մոլորված, դասասենյակում լիքը տղամարդ․․․․․Իրենք այդ պահին միայն իրենց մայրիկներին կուզեին տեսնել․․
Մեկ այլ հարց է տալիս Նիկոլը, լուսավոր պստլոներին, Երեւանում, Հայաստանի սրտում, աշնան այս հրաշալի օրը, եւ ի՞նչ է հարցնում, ասում է ատամները լվանո՞ւմ եք․․․Մեկ էլ,մի պուճուր հրաշքի՝ պապադ որտե՞ղ է աշխատում․․․
Հետո էլ թե՝ օրը երեք անգամ լվանալն է ճիշտ․․։
Երեխաներից՝ զրո արձագանք, ի՞նչ իմանան երեխեքը, թե ի՞նչ է ուզում էդ մարդը․․․․Մեկը չասի՞, բա եթե էդքանը գիտես, ինչո՞ւ․․․Ասա՝ ինչու․․․

Իսկ ես մտածում եմ՝ գուցե շատ շուտով ԻՔ-ից ինչ-որ մեկը խոզանակի կամ ատամի մածուկի բիզնես է սկսելու․․․Գովազդը բարձր մակարդակով արդեն կա, եւ, պոտենցիալ սպառողին են եկել գայթակղելու․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու ոչ մի հարց , թե ո՞վ է Ռաֆայել Իշխանյանը/վստահ եմ, փորձառու ուսուցիչները , այդ հարցի պատասխանը երեխաներին բացատրած կլինեին․․Անգամ՝ հորդորած, որ եթե վարչապետը հարցնի, խրոխտ պատասխանեն․․․

Իհարկե՝ չեղավ հարց , իսկ այցը դպրոց վերածվեց հերթական խեղկատակության․․
Չեղավ նաեւ ոչ մի հարց Հայաստանի, հայրենիքի եւ, առհասարակ , նաեւ ՝մանկության մասին․․
Դիմակի ինչ-որ բազար եղավ, թե< դիմակ կարողներին ասենք երեխաների չափսերով էլ կարեն>, ուսուցիչներից մեկը համարձակվեց ասել, թե՝ կան, կան, կան նաեւ երեխաների դեմքի չափսերով․․
Իբր կարում եք, որ ի՞նչ անեք, արդեն 1200 զոհ ունեք՝ քովիդազոհ․․․
Իսկ որպես այս տխուր օրվա ավարտ՝ երեխաներին թոկերով կապած ինչ-որ մի դպրոցի բակ, Երեւան, մեր օրեր, 21-րդ դար, եւ արմագեդո՞ն, եւ՝ ստրկատիրական հիշեցնող տխուր, շատ տխուր ու զայրացնող շարք․․․

Ուղեղները լրիվ լվացած ինչ-որ մարդիկ, որ եկել եւ փորձում են էս պայծառ պուճուրներին հիմիկվանից ընտելացնել դիմակին/փակ բերան/, պարանին /անշարժ դիրք/, եւ ատամների մասին զառանցանքին․․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեպտեմբերի մեկերը ավանդաբար Գիտության եւ գիտելիքի օրեր են եղել,,,, կրթություն, գիտություն, Մեսրոպ Մաշտոց, եւ այլ սիրուն ու ճիշտ բաներն իսպառ մոռացվեցի՞ն․․
Փոխարենը, ԿԳՄՍ նախարարը խիստ խանդոտ գտնվեց, երբ Հայկոն գրատախտակի մոտ ինչ-որ թուղթ ցույց տվեց Նիկոլին, հաստատ ասում էր՝ թե իր փայլուն ուղեղից է ծնվել այդ թուղթը գրատախտակներին փակցնելու <հանճարեղ> գաղափալը․․Այ, դրանից հետո միայն ԿԳՄՍ-ն կենդանության նշաններ ցույց տվեց եւ արդեն մյուս դասասենյակներում դիրքավորվում էր այնպես, որ վարչապետի անմիջապես կողքին հայտնվի․․․

Շնորհավոր սեպտեմբերի 14 դարձած իմ սեպտեմբերի մեկ․․․

Մարգարիտ Եսայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով