Թշնամի երկրի ղեկավարները հանդգնում են ՄԱԿ-ի ամբիոնից իսկ Փաշինյանը կրկին բաժակաճառ է ասում առանց պարունակության:
Ինչպես գիտենք Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ամբիոնից:Ընդհանրապես ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս,երկրների ղեկավարների խոսքը ունենում է հստակ նպատակ և այդ խոսքի միջոցով էլ իրենց մեսիջն են ուղղարկում ողջ աշխարհին:Նման կերպ վարվեց Թուրքիայի նախագահ Էրդողանը`«գաղութատիրության դեմ պայքարը»համադրեց Հայաստանի ագրեսիվ վարքի հետ:Նույն ձև վարվեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նա հստակ խոսեց իր երկրում առաջ եկած խնդիրների մասին:
Այս ձևաչափում մեր երկրի ղեկավարը պետք է խոսեր մեր պետության նպատակների, Ադրբեջանի և Թուրքիայի ոչ կառուցողական վարքագծի մասին և շեշտը պետք է դներ`տավուշյան դեպքերի ժամանակ Թուրքիայի արձագանքի վրա և վերջապես պետք է խոսեր Հայոց Ցեղասպանության և որ ամենա կարևորն է Արցախի ինքնորոշման մասին:Ամփոփելով Փաշինյանի ելույթը մենք կարող ենք արձանագրել:Նա խոսում է ինչ-ինչ մեծ արժեքների մասին,որի մասին հիմնականում խոսում են մեծ երկրները,ինքնորոշման կարևորության մասին նա խոսեց աբստրակտ,որը շատ քչերին է հետաքրքիր և որ ամենա կարևորն է նա չխոսեց վերևում գրված կարևոր կետերի մասին:Նրա այդ խոսքից մեզ մոտ հարց է առաջանում`լավ ու՞մ էր ուղղված նրա ելույթը:Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է,որ Փաշինյանը այդպես էլ չհասկացավ թե ինչի համար են նման հարթակների ելույթները,լավ ի՞նչ պատճառով է,որ նա նման ելույթներին լուրջ չի պատրաստվում և նրա այդ անպատրաստի վիճակից էլ այդ ամենը վերածվում է ԲԱԺԱԿԱՃԱՌԻ:Բայց դե 2.5 տարին բավական էր,որ հասկանայինք,որ «փաշինյանական ցանկացած ոլորտ»աշխատում է նույն կերպ, քանի որ մյուս ոլորտներում ևս չկա պարունակություն և նպատակ ու դրա համար էլ նրանք մնում են ԲԱԺԱԿԱՃԱՌԵՐԻ մակարդակում: