Տավուշում տղամարդը կասկածել է 30-ամյա կնոջն անհավատարմության մեջ ու խեղդամահ արել.«Փաստինֆո»

Տավուշի մարզում ընդհանուր իրավասության դատարանում շուտով կսկսվի կնասպանության գործով դատավարությունը։
Ամուսինը կասկածել է կնոջն ամուսնական անհավատարմության մեջ ու խեղդամահ արել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ կնոջ սպանությունը տեղի է ունեցել դեռեւս հունվարին, սակայն նախաքննությունն ավարտվել է օրերս, որի արդյունքում մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախնական վարկածով՝ 2020թ հունվարի 22-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ամուսիններին պատկանող առանձնատանը տղամարդը դիտողություն է արել 30- ամյա կնոջը՝ ամուսնական անհավատարմության համար, ինչի շուրջ վիճաբանություն է առաջացել։ Վիճաբանության ընթացքում քաշքշուկ է տեղի ունեցել, ինչի արդյունքում երկուսով ընկել են հատակին։ Տղամարդը վերցրել է գետնից վառարանի տակ ընկած հակի թելը և խանդի շարժառիթով նույն թելով սեղմել կնոջ պարանոցը, որի հետևանքով վերջինս մահացել է։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության համար։ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Այժմ քրեական գործը գտնվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և մակագրվել է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով